Նոյեմբերի 21-ին մասնակիցները ժյուրիին և հյուրերին ներկայացրեցին իր կողմից մշակված գաղափարները և նախատիպերը։ Ժյուրի միաձայնորոշմամբ մրձանակներին արժանացան.
Առաջին մրձանակ ՌՄՍ թիմը, որը կառուցել է հեռահար դիտորդման և ավտոմատ կառավարման համակարգ, որը կարող է կիրառվել մեծ տարածքների բնութագրերի ավտոմատ դիտարկման և կառավարման համար։ Որպես հաղորդակցման միջոց թիմը օգտագործում է Lora տեխնոլոգիան, որոնց շնորհիվ հաջողվել է մի քանի կիլոմետրր հեռավորության վրա կապ ապահովել սարքավորումների միջև։ Կենտրոնական հանգույցը կառուցված է Raspberry PI միկրահամակարգչի վրա և կառավարվում է Home Assistant ծրագրային միջերեսով։ Թիմը առաջարկում է համակարգը կիրառել Բուսաբանական այգու առանձին տարածքները որոգելու համար։
Երկրորդ մրձանակ AGreen թիմը, որը մշակել է ծրագրային միջավայր, որը թույլ է տալիս գույքագրել բուսաբանական այգու բույսերը։ Այգու աշխատակիցը մոտենում է համապատասխան բույսին լուսանկարում այն, բջջային հավելվածում ընտրում է բույսի տեսակը և սեղմելով համապատասխան ստեղը գրանցում է բուսաբանական այգու քարտեզում։ Համակարգը թույլ է տալիս հայտնաբերել բույսերի հիվանդությունները և գողությունները Թիմը առաջարկում է բույսերի հայտագրման համակարգը հավելել առաջադրանքների կառավարման ենթահամակարգով, ինչը թույլ կտա արդյունավետ կազմակերպել բույսերի խնամքը։
Երրորդ մրձանակ Smart Tree թիմը, որը ներկայացրեց ջերմոցների և բաց տարացքների օդի բաղադրիչների մշտադիտարկման համակարգ։ Մոդելը կառուցված է Particle Boron միկրոհամակարգչի հիման վրա, ինչի շնորհիվ համակարգը կարող է կառավարվել նաև բջջային կապի միջոցով։ Համակարգում առկա է հնարավորություն զգուշացումներ ստանալու օդի բնութագրերի թույլատրելի սահմանները գերազանցելու պարագայում։ Մշտադիտարկման արդյունքները արտացոլվում են միասնական վահանակի վրա կառուցված Home Assistant միջավայրում։
Սինեգալից Greensavers թիմը հաղթող ճանաչվեց արտերկրի մասնակիցների անվանակարգում, նա առաջարկում էր GreenGuardian-ը համապարփակ լուծում է, որը համատեղում է IoT տեխնոլոգիան առաջադեմ տվյալների վերլուծության հետ՝ ապահովելով արդյունավետ բույսերի խնամելու տեխնոլոգիաներ, ինչպես ջերմոցներում այնպես ել բացօթյա տարածքներում:Այլ թիմերը ներկայացրել էին ևս շատ հետաքրքիր լուծումներ, օրինակ Garden Whisper թիմը մշակել էր հայալեզու ձայնային օգնական, որի օգնությամ առաձարկում ստեղծել բուսաբանական այգու ավտոմատ ձայնային գիդ, իսկ BlazeBusters մշակել էր մեքենայական ուսուցման մոդել, որը կարող էր հայտնաբերել ծխի և հրդեհի օջախները։
Հաքաթոնի ավարտից հետո արդեն նախաձեռնվում են բազմակողմանի աշխատանքների և հանդիպումների շարք:
Նրանք ուղված են նախագծերի հստակեցման և բուսաբանական այգում ներդրման համար: