Համայնքում մեկնարկել է «Մաքուր և անվտանգ բակ» նախագիծը։ Նպատակն է նորարարական տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համայնքի ներուժը ուղղորդել բակը մաքուր պահելուն։ Մասնավորապես բակում տեղադրվել է ցանցային տեսախցիկներ, որի միջոցով հաջողվել է վերահսկել բակի մի մասը՝ապահովելով այդ հատվածի մաքրությունը, կայանած ավտոմեքենաների անվտանգությունը։ Մեկնարկած նախագծի նպատակն է ավելացնել տեախցիկների քանակը՝ ապահովելով բակի ամբողջ տարածքի տեսանկարա-հանումը, ինչպես նաև ինտեգրել համակարգի մեջ շքամուտքերում արդեն իսկ տեղադրված տեսախցիկները։ Մաքրության ապահովում։ Կազմակերպության ջանքերով համայնքում կազմակերպվել են մի շարք շաբաթօրյակներ, մասնավորապես կազմակերպվել լողավազանի շրջակա կանաչ տարածքի բարեկարգումն ու մշակումը։ Բակի այդ հատվածը բարեկարգ պահելու համար տեղադրվել է տեսախցիկ։ Արդյունքում, բակի մաքրությունն ապահովելու տեսակետից տեղաշարժերը զգալի են։ Հանդիպումներ եղան Ավան վարչական շրջանի ղեկավարի հետ, որտեղ քննարկվեց նաև աղբամանների տարածքի բարեկարգման խնդիրը։