Համայնաքային զարգացման նորարարական կենտրոնը կազմակերպում է բազմաբնույթ մշակութային, ճանաչո-ղական քնարկումներ և հանդիպումներ։ Մասնավորապես, կազմակերպվել են՝
- «Արտավազդ Բ. պատիվը Կյանքից Վեր» գիտահանրամատչելի ֆիլմի դիտումը՝ ֆիլմի համահեղինակ, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանի մեկնաբանություններով։
- Փորձառու լուսանկարիչ Ասատուր Եսայանցի հետ բնակիչները ծանոթացան լուսանկարչության հիմնական սկզբունքներին լուսավորում, կադրի ընտրություն, կոմպոզիցիա, լուսանկարների մշակում և այլն:
- Համայնքի բնակիչները ծանոթացան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ: Մեր համայնքի բնակիչ Արմեն Եսայանցը՝Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոխտնօրենի օգնական, արվեստագիտության թեկնածու, մասնակիցներին ներկայացրեց Կասկադի պատմությունը, թանգարանի հավաքածուները և թանգարանում տեղի ունեցող միջոցառումները:
- Համայնքի երեխաները այցելեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի առաջատար ընկերություններից մեկը՝ Ինստիգեյթ։ Ներկայացվեցին «Ինստիգեյթում» մշակվող տեխնոլոգիական լուծումները՝ անօդաչու թռչող սարքեր, եռաչափ տպիչներ, ռոբոտներ։