Էլ․Փոստ
info@smartcity.am
Ծրագրի նպատակն էր Շիրակի մարզի Սարապատ համայնքում ձևավորել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցելիության և հանրային մասնակցության միջավայր, խոշորացված համայնքներում ներդնելով մասնակցային և թափանցիկ ինքնակառավարման նորարարական առցանց տեղեկատվական համակարգ։ Մշակվել է “Համայնքային մասնակցություն” տեղեկատվական առցանց համակարգ, որը ապահովում է հետադարձ կապը քաղաքացիների և համայնքապետարանների միջև, հնարավորություն տալով բնակիչներին բարձրաձայնել հայմայնքներում առկա խնդիրների մասին, լուծումներ առաջարկել և իրենց մասնակցությունը առաջարկել նախագծերի իրականացմանը: Ծրագրի հիմնական նպատակն է համայնքի բնակիչներին ոչ միայն հնարավորության տալ հետևելու համայնքային գործընթացներին, այլ նրանց դառձնել այդ գործընթացների ակտիվ մասնակից: Ծրագրի իրականացման ընթացքում կկազմակերպվել են հանդիպումներ համայնքների բնակչության հետ։ Նախագծի իրականացման ընթացքում մշակված առցանց հակարգը, թույլ տալիս առաջարկություններ անել ծառայությունները բարելավելու ինչպես նաև համայնքում նոր ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Առանձնակի ուշադրություն է դարձվել երիտասարդների ներգրավմանը գյուղական համայնքների կառավարման գործընթացներին:
Ծրագրի իրականացման արդյունքում ձևավորված ակտիվ բնակիչները և իրականցված համայնքային արդյունավետ ծրագրերը կխթանեն համակարգի շարունակական օգտագործումը։ Ծրագրի իրականացման արդյունքում իրականացվել է ոչ միայն շահագործող այլ նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի ուսուցում։
Ծրագրային համակարգը ունի Վեբ և Բջջային հավելված։ Այն կառուցված է այնպես, որ թույլ է տալիս անսահմանափակ քանակությամբ համայնքներ միացնել համակարգին, հետևաբար ծրագրի իրականացման հաջողված փորձը կարող է ներդրվել ՀՀ այլ համայնքներում