Էլ․Փոստ
info@smartcity.am
Համայնքային զարգացման նորարարական կենտրոնը մասնակցել է UNIDO, STEP և Startup Cup մրցույթներին՝ առաջարկելով էներգաարդյունավետ լուծումներ բնակարանների և շենքերի ընդհանուր տարածքների համար։ Մասնավորապես մեր կենտրոնի երիտասարդ մասնագետների կողմից մշակվել է ջերմաստիճանի կառավարման խելացի համակարգ, որը բնակարանում ապահովում է օպտիմալ ջերմային ռեժիմ։ Սարքը հնարավորություն ունի բնակիչների բացա-կայության և գիշերային ժամերին իջեցնելու բնակարանի ջերմաստիճանը 3-4 աստիճանով՝ ապահովելով հարմարավետ բնակության պայմաններ միաժամանակ նվազեցնելով ջեռուցման ծախսերը 18-24%-ով։ Ջերմաստիճանի կարգավորումն իրականացվում է ըստ շաբաթվա օրերի և ժամերի։ Համակարգն ունի այլ տվիչների ազդանշանների հիման վրա որոշումներ կայացնելու և ինքնուսուցման հատկություններ։