«Կոլբա Լաբ» նորարարական լաբորատորիայի աջակցությամբ մշակվել է առցանց հարթակ, որը նպաստում է համատիրության և բնակիչների միջև համագործակցային կապի ամրապնդմանը և համատիրության աշխատանքի հասանելիության և թափանցելիության բարձրացմանը: Բնակիչներին հնարավորություն է ընձեռվում տեղեկանալ համատիրության խնդիրներին, իսկ համատիրության նախագահին` վերահսկել վերջիններիս իրականացման գործընթացը: Համակարգի նպատակն է կանոնակարգել բնակիչ-համատիրություն հարաբերությունները։ Համակարգը հնարավորություն ունի շահագործվելու մի քանի համատիրությունների կողմից՝ յուրաքանչյուրին տրամադրելով առանձնացված միջավայր։