01/05/2015

Համատիրության ծառայությունների կառավարման համակարգի նկարագրություն

Ծրագրային համակարգը նպաստում է համատիրության և բնակիչների միջև համագործակցային կապի ամրապնդմանը և համատիրության աշխատանքի հասանելիության և թափանցելիության բարձրացմանը:

Բնակիչներին հնարավորություն է ընձեռնվում տեղեկացնել համատիրությանը իրենց մոտ առկա խնդիրների վերաբերյալ, իսկ համատիրության նախագահին վերահսկել վերջիններիս իրականացման գործընթացը:
Համակարգի նպատակն է կանոնակարգել բնակիչ-համատիրություն հարաբերությունները։

Համակարգը կարող է կոնֆիգուրացվել այնպես, երբ մեկ համատիրությունը սպասարկի մի քանի շենք, այդ դեպքում ամեն մի շենքը պետք ունենան առանձին բյուջե և առաջին շենքի հայտերը չեն երևա մյուս շենքերի բնակիչների համար։ Համակարգը հնարավորություն կունենա շահագործվել մի քանի համատիրությունների կողմից, տրամադրելով յուրաքանչյուրին առանձնացված միջավայր։

Համակարգը պետք է ունենա հետևյալ ենթահամակարգերը՝

  1. Օգտագործողների գրանցման և կառավարման
  2. Հայտերի կառավարման
  3. Բյուջեի ձևավորման
  4. Հիշեցումների ձևավորման
  5. Հաշվետվությունների ձևավորման
  6. Տեղեկատվական
  7. Հաշիվների ձևավորման և առցանց վճարումների
  1. Օգտագործողների գրանցման և կառավարման ենթահամակարգ

Այս ենթահամակարգը կառուցված կլինի հետևյալ սկզբունքների հիման վրա՝

  • Շենքի յուրաքանչյուր բնակիչ պետք կարողանա գրանցվի համակարգում
  • Օգտագործողների գրանցումը հաստատվում է մոդերատորի կամ/և համատիրության նախագահի կողմից
  • Օգտագործողները կարողանում են ինքնուրույն փոփոխել իրենց կոնտակտային տվյալներն ու գաղտնաբառը։
  • Համակարգը (սահմանվում մոդերատորի կողմից) կարող է պահանջել գաղտնաբառի փոփոխություն։
  • Օգտագործողների համար, որոնք ունեն երկու ամսից ավելի պարտք համատիրության ծառայությունների դիմաց, մուտքը համակարգ սահմանափակվում է (տրամադրվում է միայն դիտելու իրավասություն/միայն կարծիք ուղարկելու/քվիարկելու/հայտ գրանցելու, կարգաբերվում ադմինիստրատորի կողմից)

Օգտագործողը կունենա հետևյալ հատկանիշները՝

  • Անուն, ազգանուն
  • Բնակարանի համարը
  • Հասցե, շենք
  • Հեռախոսահամար/ներ
  • Էլ․ փոստի հասցե
  • Լուսանկար
  • Համակարգում սահմանվում են հետևյալ դերերը
    • Մոդերատոր
    • Համատրիրության նախագահ
    • Համատիրության աշխատակից
    • Հաշվապահ
    • Բնակիչ
  1. Հայտերի կառավարման ենթահամակարգ

Ենթահամակարգը ներառում է հետևյալ փուլերը՝

Հայտի ձևավորում (առկա են հետևյալ դաշտեր)

  • Հայտի ձևավորող, լրացվում է ավտոմատ
  • Հայտի ստեղծման ամսաթիվ, լրացվում է ավտոմատ
  • Հայտի անվանում
  • Հայտի բովանդակություն
  • Հայտի դաս

Աջակցում հայտի կատարմանը

Բնակիչը կարող է բարձրացնել հայտի կարևորությունը, ընտրելով հայտը ցուցակից և քվեարկելով հայտի կատարմանը (յուրաքանչյուր բնակարանից միայն մեկ օգտագործող կարող է քվեարկել), ինչպես նաև հայտի վերաբերյալ մեկնաբանություն թողնել։ Ամեն մի օգտագործող միայն մեկ անգամ կարող է քվեարկել հայտի կատարման համար։

Հայտի մշակում,

Իրականացվում է համատիրության աշխատակցի կողմից, ընտրելով կատարման ենթակա կամ կատարման ընթացքում գտնվող հայտերի ցուցակից (առկա են հետևյալ խմբագրելի դաշտերը)

  • Առաջարկվող կամ իրականացված լուծում, մերժման հիմնավորում
  • Հայտի կատարման նախատեսվող ժամկետ
  • Հայտի կարգավիճակ (նոր, ընդունված, մերժված, ընթացքում, կատարված)
  • Եթե հայտի կատարման համար պահանջվում են ֆինանսական միջոցներ, պահանջվող գումարի չափը
  • Հայտը փակվելիս փաստացի գումարը ձևավավորվում է բյուջեում նշված գումարներից, որը ծախսվել են տվյալ հայտի կատարման համար
  • Հայտի փակման ամսաթիվը ֆիքսվում է ավտոմատ եղանակով
  • Համատիրության նախագահը կարող է վերահասցեավորել հայտը, համատիրության այլ աշխատակցին,
  • Համատիրության նախագահը կարող է գնահատել հայտի կարևորությունը։

Հայտերի կատարման որակի գնահատում

Բնակիչները կարող են գնահատել հայտի կատարման որակը եռաստիճան եղանակով գնահատելով փակված հայտի կատարման որակը։ Բնակիչները կարող են անհամաձայնություն հայտնել հայտի կատարման փաստի կամ հայտի մերժման պատճառի վերաբերյալ, վերաբացելով հայտը։

  1. Բյուջեի ձևավորման ենթահամակարգ

Բյուջեի ծախսային մասը ձևավորվում է ֆիքսված հոդվածներից՝

  • Սպասարկող անձնակազմի աշխատավարձ
  • Սպառած էլեկտրոէներգիայի գումար
  • Հարկային պարտավորություններ

Ինչպես նաև բնակիչների հայտերի հիման վրա իրականացված աշխատանքների հետ կապված ծախսերից։ Այստեղ յուրաքանչյուր ծախսային հոդվածի դիմաց նշվում է հայտի համարը, որի համաձայն կատարվել են ծախսերը։

Համակարգի մոդերատորը հնարավորություն կունենա փոփոխություն կատարել Ֆիկսված հոդվածների ցանկում։

Համատիրության նախագահը և հնարավորություն ունի հայտը բացել անհրաժեշտ աշխատանքների կատարման համար։

  1. Հիշեցումների ենթահամակարգ

Հիշեցումներ ուղարկվում են՝

  • բնակիչներին ամսվա սկզբին
  • բնակիչներին, որոնք ժամանակին չեն վճարել սպասարկման վարձը (ամսի 20-ին և 30-ին )
  • համատիրության աշխատակիցներին, եթե մոտենում է հայտի կատարման ժամկետը
  • հայտի փակման կամ մերժման ժամանակ հայտը բացած և հայտի քննարկմանը մասնակցած օգտագործողներին
  1. Տեղեկատվական ենթահամակարգ

Համատիրությունը համակարգում հնարավորություն կունենա տեղադրել հայտարարություններ, հայտարարությունը կարող է նաև ուղարկվել էլեկտրոնային փոստով (կարգաբերվում է մոդերատորի կողմից) ։

Համակարգում նաև տեղադրված կլինեն «Համատիրությունների մասին» և «Բազմաբնակարան շենքերի շահագործման մասին» օրենքները։

  1. Հաշվետվությունների ձևավորման ենթահամակարգ

Համակարգի օգտագործողները մուտք գործելիս համակարգ տեսնում է հայտերի ցուցակ ներկայացված տարբեր գույներով կամ նշումներով կախված հայտի կարևորությունից և կարգավիճակից։ Համակարգը հնարավորություն կունենա ֆիլտրել հայտերը ըստ հայտի կարևորությունից, կարգավիճակից, ստեղծման ամսաթվից, կատարման ամսաթվից, հայտի դասից։ Ինչպես նաև հնարավորություն կունենա փնտրում իրականացնել հայտերի վերնագրերում կամ նկարագրությունում։

  1. Հաշիվների ձևավորման և առցանց վճարումների ենթահամակարգ

Ամսվա սկզբին համակարգը հիշեցումներ է ուղարկում համատիրության ծառայությունների դիմաց վճարումների կատարման վերաբերյալ (տվյալները վերցվում են առանձին շտեմարանից, որը լրացվում է մոդերատորի կողմից)

Համակարգը կունենա բանկից ստացվաց քաղվածքի տվյալների մուտքագրման հնարավորություն։

Համակարգը նաև կունենա առցանց վճարումների համակարգ, որը թույլ կտա համակարգից անմիջապես վճարում իրականացնել։

  1. Մոդերատորի գործիքներ

Համակարգը ունենալու է մոդերատորի գործիքներ, որոնք կօգտագործվեն համակարգի սկզբնական կարգաբերման և հետագայուն համակարգային փոփոխություններ իրականացնելու համար։ Դրանք հետևյալն են

  • Բնարականների վարձավճարների մուտքագրման գործիք
  • Բյուջեի ֆիքսված ծախսային հոդվածների խմբագրում
  • Հայտերի դասերի խմբագրում
  • Նոր էջերի ստեղծում
  • Պարտքեր ունեցող բնակիչների իրավասությունների սահմանափակման պայմանների խմբագրում (առանց սահմանափակումների, սահմանափակել մեկնաբանությունների թողնելու կամ/և հայտ ստեղծելու հնարավորությունը)
  • Հայտարարությունները նաև էլեկտրոնային փոստով ուղարկելու հնարավորության միացում/անջատում
  • Այլ համակարգային կարգաբերումներ
Համատիրության ծառայությունների կառավարման համակարգի նկարագրություն