14/03/2017

Լուսավորութան կառավարման խելացի համակարգ

Եթե տարածքում առկա են բազմաթիվ լուսավորության աղբյուրներ՝ իրենց անջատիչներով, ապա դրանց արդյունավետ կառավարումը  բավականին դժվարանում է։ Ժամանակակից լուսավորության համակարգերում լայնորեն կիրառվում են դիմերային լուծումները, երբ լուսավորության աղբյուրը բացի անջատված կամ միացված լինելուց, կարող է ընդունել ցանկացած այլ միջանկյալ վիճակ։ Այդ հնարավորութունը օգտագործելով կարելի է մշակել լուսավորության խելացի համակարգ, երբ տարածքի լուսավորությունը կարգավորվում է ոչ թե առանձին անջատիչներով, այլ սահմանվում են լուսավորության տարբեր սցենարներ՝

  • հյուրերի ընդունելություն․ բոլորր լույսերը վառված են առավելագույն ուժգնությամբ,
  • հեռուստացույցի դիտում․ միացված են միայն բազմոցի ետևի լույսերը՝  նվազագույն ուժգնությամբ և այլն։

Լուսավորության կառավարումն իրականացվում է մեկ կենտրոնական վահանակից՝ օգտագործելով Arduino սալիքն իր դիմերային ելքերով, ինչպես նաև բջջային հեռախոսից: Ծրագրային ապահվումը մշակվել է SmartCity խմբակի մասնակիցների կողմից։

Լուսավորութան կառավարման խելացի համակարգ