Նորարարական միջավայր

Նորարարական միջավայրի առկայությունը շատ կարևոր է հասարակության զարգացման համար: Փորձը ցույց է տալիս, որ շատ նախագծեր ու գաղափարներ են ձևավորվում ոչ թե աշխատանքային ժամերին, այլ ոչ պաշտոնական միջավայրում մի գավաթ սուրճ ըմպելիս։ Նման նորարական միջավայրերի ձևավորման վրա մեծապես ազդել է այն փաստը, որ տվյալ համայնքի բնակիչները, ովքեր աշխատում են տարբեր ընկերություններում, գիտեն միմյանց և կարող են անկաշկանդ փոխանակել հետաքրքիր մտքեր և առաջարկել նոր գաղափարներ։ Միաժամանակ այն կդառնա հանգստի, շփման, ստեղծագործական պոտենցիալի, նորարարական նախաձեռնությունների և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորման միջավայր։