Տեղեկատվական համակարգ

Համայնքային համագործակցության արդյունավետ միջավայր ստեղծելու և առկա խնդիրները արագ լուծելու համար անհրաժեշտ է ունենալ միասնական տեղեկատվական համակարգ, տեխնոլոգիական գործիք, որը թույլ կտա կառավարել համայնքային կյանքի բոլոր ոլորտները։ Այն բաղկացած կլինի տեղեկատվական մոդուլներից, այն է՝ հայտարարություններ տեղեկատվություն համայնքում տեղի ունեցած միջոցառումների, հանրային տրանսպորտի երթուղիների, մոտակայքում գտնվող տարբեր ծառայությունների (տաքսիներ, խանութներ, ավտոմեքենաների սպասարկման կետեր, դեղատներ և այլն)։ Այն կներառի նաև ինտերակտիվ գործիքներ, որոնք թույլ կտան իրականացնել համայնքային խնդիրների և նախաձեռնությունների առցանց քննարկում, հետևել վերջիններիս իրականացման ընթացքին։ Այս ընթացքում մեր կողմից մշակվել է «Համատիրության ծառայությունների կառավարման համակարգ»-ը, որն ուղղված է բնակիչ- համատիրություն փոխգործակցության արդյունավետության և թափանցելիության ապահովմանը։