Շարունակական ուսուցում

Համայնքային զարգացման նորարարական կենտրոնի կարևոր ծրագրերից է համայնքում լրացուցիչ և շարունակական կրթության համակարգը, որի սկզբունքներն են՝ մատչելիությունը բոլոր տարիքային խմբերի համար, շահերի ընդհանրությունը և համայնքի լավագույն մասնագետների նեգրավումը ուսումնական և ստեղծագործական գործընթացներին։ Համայնքներում կազմակերպվում են ծրագրավորման և ռոբոտաշինության խմբակներ, որտեղ տարբեր տարիքի երեխաներին ուսուցանվում են ալգորիթմական մտածելակերպ, ծրագրավորման և ռոբոտոշինության հիմունքներ։ Խմբակի հիմնական ուղղվածությունն է մշակել ծրագրային և ավտոմատացված լուծումներ, որոնք կկիրառվեն տվյալ համայնքում։ Ինչպես նաև գործում են նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման խմբակներ, բանավոր խոսքի, պրեզենտացիաների և անգլերեն լեզվի ինտերակտիվ դսասընթացներ։