28/11/2015

Մաքուր և անվտանգ բակ

Բոլորս անհագստության զգացում ենք ունենում ուղարկելով փոքրիկ երեխաներին բակ, ավտոմեքենան բակում կանգնեցնելով կամ երկարատեւ բացակայելով բնակարանից։ Համարյա բոլոր վարորդները առընչվել են այն իրավիճակին, երբ ավտոմեքենան վնասվել է անհայտ վարորդի կամ օրինախախտի կողմից։ Մեծամասամբ բոլոր այդ օրինախախտ դեպքերը մնում են անպատիժ, որովհետեւ բացակայում են դեպքերի վկաները:  Խնդրի լուծման համար մենք առաջարկում ենք կազմակերպել հասարակական տեսադիտարկման համակարգ եւ այդպիսով ապահովել բակի
մաքրությունը, կարգ ու կանոնը ու անվտանգությունը։
Մեկնարկած «Անվտանգ բակ» նախագծի նպատակն է ավելացնել տեախցիկների քանակը՝ ապահովելով բակի ամբողջ տարածքի տեսանկարահանումը, ինչպես նաև ինտեգրել համակարգի մեջ շքամուտքերում արդեն իսկ տեղադրված տեսախցիկները։ Բնակիչները կարող են դիտել բոլոր տեսախցիկների պատկերները իրական ժամանակում, այնպես էլ տեսաձայնագրությունները։ Ընդ որում համապատասխան միջոցների օգտագործումը թույլ է տալիս տեսաձայնագրել նաեւ գիշերային ժամերին։
Արդյունքում մենք ունենում ենք.
  • Մատչելի եւ հուսալի տեսադիտարկման համակարգ
  • Խաղահրապարակի, ավտոկայանատեղի եւ աղբամանների դիտարկում
  • Բակերում, մուտքերում կասկածելի անձանց հայտնաբերում
  • Ինժեներական կառույցների պաշտպանություն
  • Համատիրության եւ այլ սպասարկող կազմակերպությունների աշխատանքների որակի վերահսկողություն
  • Միջոցների տնտեսում միասնական տեսադիտարկման համակարգի օգտագործման շնորհիվ
  • Կենցաղային աղբի թափման եւ աղբահեռացման աշխատանքների վերահսկում
Առաջարկում ենք Ծարավ Աղբյուր փողոցի նորակառույց ավանում իրականացնել Անվտանգ բակ պիլոտային ծրագիրը։
Նախագծի մանրամասնությունները այստեղ են։

sec_monՄաքրության ապահովում։ Կազմակերպության ջանքերով համայնքում կազմակերպվել են մի շարք շաբաթօրյակներ, մասնավորապես կազմակերպվել լողավազանի շրջակա կանաչ տարածքի բարեկարգումն ու մշակումը։ Բակի այդ հատվածը բարեկարգ պահելու համար տեղադրվել է տեսախցիկ։ Արդյունքում, բակի մաքրությունն ապահովելու տեսակետից տեղաշարժերը զգալի են։ Հանդիպումներ եղան Ավան վարչական շրջանի ղեկավարի հետ, որտեղ քննարկվեց նաև աղբամանների տարածքի բարեկարգման խնդիրը։

Մաքուր և անվտանգ բակ