01/05/2015

Համատիրության ծառայությունների կառավարման համակարգի նկարագրություն

Ծրագրային համակարգը նպաստում է համատիրության և բնակիչների միջև համագործակցային կապի ամրապնդմանը և համատիրության աշխատանքի հասանելիության և թափանցելիության բարձրացմանը:

Բնակիչներին հնարավորություն է ընձեռնվում տեղեկացնել համատիրությանը իրենց մոտ առկա խնդիրների վերաբերյալ, իսկ համատիրության նախագահին վերահսկել վերջիններիս իրականացման գործընթացը:
Համակարգի նպատակն է կանոնակարգել բնակիչ-համատիրություն հարաբերությունները։
Համակարգը կարող է կոնֆիգուրացվել այնպես, երբ մեկ համատիրությունը սպասարկի մի քանի շենք, այդ դեպքում ամեն մի շենքը պետք ունենան առանձին բյուջե և առաջին շենքի հայտերը չեն երևա մյուս շենքերի բնակիչների համար։ Համակարգը հնարավորություն կունենա շահագործվել մի քանի համատիրությունների կողմից, տրամադրելով յուրաքանչյուրին առանձնացված միջավայր։

condominium
Համակարգը հասանելի է այստեղ

Համակարգի ցուցադրական տարբերակը այստեղ է։

Օգտատեր “demo1” կամ “demo2
Գաղտնաբառը՝ “Demo123.

Համակարգը ունի հետևյալ ենթահամակարգերը՝

  1. Օգտագործողների գրանցման և կառավարման
  2. Հայտերի կառավարման
  3. Բյուջեի ձևավորման
  4. Հիշեցումների ձևավորման
  5. Հաշվետվությունների ձևավորման
  6. Տեղեկատվական
  7. Հաշիվների ձևավորման
Համատիրության ծառայությունների կառավարման համակարգի նկարագրություն