28/11/2015

Ծրագրավորման խմբակ

programingՀամայնքային զարգացման նորարարական կենտրոնը 2015 թ․ կազմակերպում է ծրագրավորման դասընթացներ 10-15 տարեկան երեխաների համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ ծրագրավորման հիմունքներին, մասնակցել մրցույթների, հետաքրքիր և օգտակար ժամանակ անցկացնել։ Ծրագրավորման խմբակը ներառում է ինժեներական ծրագրային գործիքների մասին զրույցներ և ցուցադրություններ, համակարգչային խաղերի և անիմացիաների պատրաստում։ Խմբակը զարգացնում է երեխաների երևակայությունը, ալգորիթմական մտածողությունը, նպատակասլացությունը, աշխատասիրությունը, ձևավորում է ընկերական միջավայր, հնարավորություն է տալիս դրսեվորել նորարարական մտածելակերպ: Մեր նպատակն է երեխաների մոտ փոքր տարիքից համայնքային խնդիրների լուծման նկատմամբ հետաքրքրության առաջեցնելը։
Երեխաները հնարավորություն են ստանում մասնակցել բազմազան մրցույթների և ցուցադրությունների։ Կազմակերպվում են ճանաչողական այցեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի առաջատար ընկերություններ, մշակույթային միջոցառումներ, այցեր թանգարաններ, գրադարններ և արվեստի կենտրոններ, ինչպես նաև գիտահանրամատչելի դասախոսություններ։
Երեք տարվա գործունեության ընթացքում խմբակը հասցրել է ձեռք բերել բազմաթիվ նվաճումներ ՏՏ ոլորտում՝

  • 2017 թվականին տեղի ունեցած DigiCode ծրագրավորման պատանեկան մրցույթում ծրագրավորման խմբակի անդամներից Հելեն Քոսոյանը հաղթել է “լավագույն վիրտուալ լաբարատորիա” անվանակարգում։
  • 2017 թվականին մասնակցել ենք DigiTeckExpo ցուցահանդեսին և մեր աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել
  • 2018 թվականին տեղի ունեցած DigiCode ծրագրավորման պատանեկան մրցույթում խմբակի անդամներից Հռիփսիմե Յուզբաշյանը հաղթել է “լավագույն ինտերակտիվ անիմացիա” անվանակարգում։

Շահագրգիռ և հետաքրքրված անձիք կարող են աջակցություն ցուցաբերել համայնքային զարգացման նորարարական կենտրոնին և դրան կից խմբակին։

Ծրագրավորման խմբակ