20/05/2016

Ավտոկաանատեղիի էներգախնայող համակարգ

parking

Համապատասխան անվտանգության համակարգը ապահովելու համար ավտոկայանատեղիում անհրաժեշտ է ապահովել բավարար լուսավորության մակարդակ։ Բայց մյուս կողմից մշտապես վառված լուսավորությունը ավելացնում է ավտոկայանատեղիի սպասարկման ծախսերը։ Լուսավորության կառավարման ժամանակակից համակարգերը թույլ են տալիս լուծել այս խնդիրը։ Քանի որ ստորգետնյա ավտոկայանատեղին չունի բնական լուսավորության հնարավորություն, ապա այնտեղ լուսավորությունը մշտապես միացված է։ Նման տարածքների լուսավորության համար առավել արդյունավետ է էներգախնայող LED լամպերի օգտագործումը,  շարժման տվիչների կիրառմամբ։ Ավտոկայանատեղիի մեծ մակերեսների դեպքում նպատակահարմար է տարածքի բաժանումը բլոկերի։ Շարժման տվիչները պետք է տեղադրվեն  ավտոկայանատեղի մուտքին, առանջին բլոկերի մուտքերին, ինչպես նաև շքամուտքերի դռների մոտ։  Որպեսզի լուսավորությունը անմիջապես չհանգչի մեքենա նստելիս և մեքենայից դուրս գալիս անհրաժեշտ է սահմանել շարժման տվիչի անջատման ուշացման ժամանակ 3-5 րոպե։ Համայնքային զարգացման նորարական կենտրոնը և «Համալսարանականներ» համատիրությունը նախատեսում են Ծարավ Աղբյուր 55/5 շենքի ավտոկայանատեղիի համար իրականացնել լուսավորության համակարգի արդիականացման նախագիծ։ Համակարգի կառուցման համար պահանջվում է 950,000 ՀՀ դրամի ծախս, ինչը կապահովի  էլեկտրասնուցման ծախսերի տասնապատիկ նվազեցում՝ ամսեկան 250,000 ՀՀ դրամից հասնելով 29,000 ՀՀ դրամի։

Ավտոկաանատեղիի էներգախնայող համակարգ