17/05/2015

Այցելություն Գաֆէսճեան արվեստի կենտրոն

cafeschyanՀամայնքային զարգացման նորարարական կենտրոնը կազմակերպեց հերթական մշակույթային միջոցառումը: Մեր համայնքի բնակիչները հնարավորություն ունեցան անվճար ծանոթանալու Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրություններին: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոխտնօրենի օգնական, արվեստագիտության թեկնածու, մեր համայնքի բնակիչ Արմեն Եսայանցը մասնակիցներին ներկայացրեց Կասկադի պատմությունը, թանգարանի հավաքածուն, ժամանակավոր և մշտական ցուցադրությունները: Շրջայցի շրջանակներում մասնակիցները ծանոթացան Գաֆէսճեան քանդակների պարտեզում և կենտրոնի սրահներում ներկայացված ցուցադրություններին

Այցելություն Գաֆէսճեան արվեստի կենտրոն