Կամավորական աշխատանք

Մեր կազմակերպությունը կամավորների աջակցության կարիք ունի։  Դա լավ հնարավորություն է մասնագիտական փորձ, թիմում աշխատելու հմտություններ, նոր ընկերներ և գաղափարակիցներ ձեռք բերելու։ Դառնալով մեր թիմի անդամ՝ դուք կկարողանաք աշխատել դինամիկ զարգացող հասարակական կազմակերպությունում, ձեռք բերել կազմակերպչական հմտություններ, բարելավել համակարգչային գիտելիքները։ Աշխատելով մեզ հետ՝ դուք հնարավորություն կունենաք մասնակցելու հետաքրքիր հանդիպումների և ուսումնական ծրագրերի, շփվելու ոլորտի առաջատար մասնագետների հետ։

Ինչպես դառնալ կամավոր

«Համայնքային զարգացման նորարարական կենտրոնում» կամավոր դառնալու համար խնդրում ենք ընթերցել կամավորական աշխատանքների ցանկը, լրացնել դիմումաձևը։

Կախված դիմորդի որակավորումից ու հմտություններից՝ կազմակերպությունն առաջարկում է հետևյալ կամավորական աշխատանքները՝

Միջոցառումների կազմակերպում

Երիտասարդների և երեխաների համար դասընթացների կազմակերպում հետևյալ բնագավառներում.

  • անգլերենի դասավանդում
  • համակարգչային ծրագրերի դասավանդում