ISOC Հայաստանի հատվածի աջակցությամբ SmartCity ՀԿ-ն կազմակերպել է IoT դասընթացներ դեռահասների համար Arduino և Raspberry Pi միկրոհամակարգիչների հիման վրա: Մտածված ուսումնական ծրագիրն օգնում է ուսանողներին տիրապետել
IoT նախագծեր ստեղծելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտություններին: Այն ներառում է.
Տեսական դասընթաց - Այս դասընթացը օգնում է հասկանալ IoT-ի բիզնես արժեքը և ինչպես այն կարող է օգնել խելացի արտադրանքներին և տվյալների հավաքագրմանը: Մասնակիցները գիտելիքներ են ձեռք բերում IoT ճարտարապետության,
կապի համակարգերի, IoT հարթակների և վիզուալիզացիայի լուծումների մասին:
Գործնական դասընթաց սկսնակների համար - այս դասընթացը օգնում է ձեռք բերել հիմնական գիտելիքներ և փորձ խելացի էլեկտրոնիկայի նախագծման և մշակման ոլորտում: Դասընթացը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է աշխատել տարբեր
ծրագրավորվող սալիկների հետ, ինչպիսիք են Arduino, ESP8266, ESP32, Raspberry Pi, ինչպես նաև վերջիններիս միացնել սենսորներ և կատարող սարքեր:
Ընդլայնված գործնական դասընթաց - դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթանում են IoT համակարգերի հիմնական բաղադրիչներին, MQTT բրոքերներին, վեբ սերվերներին, ինչպես նաև IoT համակարգերի այլ բաղադրիչներին:
Գործնական դասընթացները ներառում են նաև նախագծեր, որոնց վրա ուսանողները կարող են աշխատել՝ օգտագործելով իրենց սովորածը:
Տեխնիկական աջակցություն - իրերի համացանցի ոլորտում ուսանողների հմտություններն ու փորձը բարելավելու նպատակով նրանք անցնում են պրակտիկա: Ընտրված փորձնակները - աշխատում են իրականացված IoT նախագծերի և
լուծումների վերաբերյալ ուսումնական հոդվածների ստեղծման վրա, նաև հնարավորություն է ունեն մասնակցել IoT-ի առաջադեմ լուծումների իրականացմանը,
ինչպիսիք են լուսավորության ավտոմատացումը, ջերմաստիճանի ավտոմատ կառավարումը Smart Home և Smart City նախագծերում:
Նածագծի իրականացման շնորհիվ 20 մասնակից ստացել հիմնարար գիտելիքներ իօտ սարքավորումների նախագծման վերաբերյալ։
Դասընացների լավագույն շրջանավարտները շարունակում են աշխատել լաբորատորիայի խելացի նախագծերի վրա։