Համայնքային զարգացման նորարարական կենտրոնի կարևոր ծրագրերից է համայնքում ստեղծել լրացուցիչ և շարունակական ուսուցման կենտրոն, որի սկզբունքներն են՝ մատչելիությունը բոլոր տարիքային խմբերի համար, շահերի ընդհանրությունը, կամավոր մասնակցությունը` ստեղծագործական ինքնակազմակերպման և ինքնակառավարման սկզբունքներով։ Կենտրոնի աշխատանքը կնպաստի երեխաների և երիտա-սարդների ներգրավմանը մշակութային և տեխնոլոգիական միջոցառումներին, հասարակական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը։ Կենտրոնը միաժամանակ կդառնա շփման, ստեղծագործական պոտենցիալի, նորարարական նախաձեռնությունների ձևավորման միջավայր։ Նախատեսվում է բնակիչ դասախոսների ակտիվ նեգրավումը ուսումնական և ստեղծագործական գործընթացներին։ Կենտրոնը նպատակներն են՝
Ապահովել լրացուցիչ կրթության հասանելիությունը սոցիալական և տարիքային տարբեր խմբերի համար` իրենց շահերին, հետաքրքրություններին և կրթական պահանջներին համապատասխան։
Ուսումնական կենտրոնում ծրագրավորման դասընթացներ են անցել 7-15 տարեկան ավելի քան 50 երեխաներ
Ստեղծել բարենպաստ պայմաններ շնորհալի եւ տաղանդավոր երեխաների կարողությունների բացահայտման և զարգացման համար:
Կենտրոնի աշակերտները մասնակցել են DigiCode-2015 և DigiCode-2015 հանրապետական մրցույթներին, և զբաղեցրել են մրցանակային տեղեր
Ստեղծել ստեղծագործական միջավայր, որը կնպաստի համատեղ հետազոտական աշխատանքների իրականացմանը, ստեղծագործական մտքի զարգացմանը, աշակերտների ինքնուրույնության խթանմանը:
Կենտրոնի ուսանողները ներկայացրել են իրենց տեխնոլոգիական մշակումները DigiTec ցուցահանդեսում, StartUP CUP, Acselerate 2030, CleanTech և SevanStrtUp տեխնոլոգիական մրցույթներում։
Իրականացնել քաղաքացիների ուսուցում և վերապատրաստում` համաձայն աշխատաշուկայի փոփոխվող պահանջների, ցանկություն ձևավորել ինքնակրթության և ուսումը ամբողջ կյանքի ընթացքում շարունակելու:
Կազմակերպվել են "Ինտերնետ իրեր" տեսական և գործնական դասընթացներ