Համայնքային զարգացման նորարարական կենտրոնը զբաղվում է տեխնոլոգիական հնարավորություններով հագեցած, ապահով, հարմարավետ և մաքուր համայնքների ձևավորմամբ։ Մեր նպատակը բնակության վայրում ավելի ակտիվ համայնքային  միջավայրի ստեղծումն է։ Ցանկանում ենք տեսնել համայնքը միասնական ու ներդաշնակ, որտեղ մարդիկ կարողանում են միասնաբար լուծել ցանկացած խնդիր։ Այստեղ առաջնային են շարունակական կրթության, կյանքի նոր տեխնոլոգիական մակարդակի, էներգախնայող լուծումների կիրառման, շրջակա միջավայրի պահպանության և կառավարման գործընթացներին հանրային մասնակցության գաղափարները: